• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայոց ցեղասպանության զոհերի և հանուն Ֆրանսիայի զոհված հայ մարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի 10-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն Վերսալ քաղաքում

17 սեպտեմբերի, 2022

Սեպտեմբերի 17-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Վերսալ քաղաքում մասնակցեց Հայոց ցեղասպանության զոհերի և հանուն Ֆրանսիայի զոհված հայ մարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի 10-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը։

Միջոցառմանը ներկա էին Վերսալի քաղաքապետ Ֆրանսուա դը Մազիերը, Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր վարդապետ Գրիգոր Խաչատրյանը, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր Շառլ Ռոդվելը, hայազգի նախկին մարտիկների և դիմադրության շարժման մասնակիցների ազգային ասոցիացիայի (ANACRA) նախագահ Անտուան Բաղդիկյանը, ինչպես նաև ֆրանսիական տեղական իշխանությունների և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։

Իր խոսքում դեսպան Տոլմաջյանը երախտագիտություն հայտնեց Վերսալի քաղաքային իշխանություններին՝ հայ-ֆրանսիական բազմադարյան բարեկամությանն ուղղված շարունակական ջանքերի համար։ Նա ընդգծեց, որ Հայոց ցեղասպանությունից շուրջ մեկ դար անց հայ ժողովուրդը վերստին, իր պատմական բնօրրաննում, կանգնած է գոյութենական սպառնալիքի առջև։ Ադրբեջանը, համարժեք միջազգային գնահատական չստանալով Արցախի դեմ 2020 թվականի պատերազմի սանձազերծման և գործած վայրագությունների ու ռազմական հանցագործություններին համար, վերջին օրերին կրկին ոտնձգություններ է իրականացրել Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ՝ ներխուժելով Հայաստանի ինքնիշխան տարածք։ Այս համատեքստում դեսպանը կարևորեց միջազգային հանրության հասցեական գնահատականների և համարժեք հակազդեցության անհրաժեշտությունը՝ Բաքվի ռազմատենչ և ծավալապաշտական քաղաքականությունը զսպելու նպատակով։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: